Տուրիստական ոլորտում խոշոր գումարի հափշտակում է եղել. Քրգործ է հարուցվել

Տուրիստական ոլորտում  խոշոր գումարի հափշտակում է եղել. Քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զբոսաշրջային ծառայություններ մատուցող ՍՊ ընկերությունների աշխատակիցներն ու գործակալները, նախնական համաձայնության գալով հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունների համապատասխան աշխատակիցների հետ:

2015թ. մայիսին սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող քաղաքացիների հետ կնքել են զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագրեր, դրանցում կեղծ տեղեկություններ են մտցրել քաղաքացիների հանգստի կազմակերպման վայրի և ժամանակի վերաբերյալ, որի հիման վրա վերջիններս իրենց սոցիալական փաթեթի հաշվին եղած գումարները փոխանցել են վերը նշված տուրիստական գործակալությունների բանկային հաշիվներին, սակայն շահառուներին զբոսաշրջային ծառայություններ փաստացի չեն մատուցվել:

Հանգստյան տների կողմից դուրս են գրվել կեղծ հաշիվ-ապրանքագրեր քաղաքացիների կողմից հանգստից օգտվելու վերաբերյալ, այնուհետև սոցիալական փաթեթի շահառուների կողմից փոխանցված գումարները կանխիկացվել են: Շահառուներին տրվել են իրենց փոխանցած գումարների կեսը: Արդյունքում՝ ՀՀ պետական բյուջեից խաբեությամբ հափշտակվել է զգալի չափը գերազանցող գումար:

Տուրիստական ընկերությունների և հանգստյան տների աշխատակիցների կողմից զգալի չափերով խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ վարչապետը հուլիսի 7-ի նիստում հայտարարել էր, որ սոցփաթեթներում կան չարաշահումներ, որի հետևանքով պահպանվելու է միայն առողջապահության բաղադրիչը, իսկ հանգստինը հանվելու է՝ 2017-19թթ. միջնաժամկետ ծրագրերում: Պետական ծառայողների համար նախատեսված սոցփաթեթի հանգստի բաղադրիչը 2016-ին գործելու է և ովքեր 2015-ին և 2016-ին չեն օգտվել իրենց հանգստի փաթեթից, կարող են մինչև 2016-ի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում օգտագարծել հնարավորությունը:

Կարդացեք նաև՝ Սոցփաթեթի հանգստի բաղադրիչը կվերսկսի գործել 2017-ին

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---