Կառավարությունը 50 հազար եվրո կվճարի «Մատաղիսի գործով» նախկին դատապարտյալներին

Կառավարությունը 50 հազար եվրո կվճարի «Մատաղիսի գործով» նախկին դատապարտյալներին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 36894/04 և 3521/07 գանգատներ) 2016 թվականի մարտի 17-ի վճռի պահանջները կատարելու նպատակով կառավարությունը 50.000 եվրո կհատկացնի «Մատաղիսի գործով» նախկին դատապարտյալներին:

Զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում էին Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու համար: Դեպքը տեղի էր ունեցել 2003-ին: 2005-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը «Մատաղիսի» գործով մեղադրվող Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: 2006-ի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկել է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին):

2007-ի վերջին սկսվել էր նոր դատաքննություն: 2012-ի դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվել են: 2016 թվականի մարտին ՄԻԵԴ-ը գործով որոշում կայացրեց ընդդեմ Հայաստանի:

ՄԻԵԴ ներկայացված հայցում դիմումատուները, մասնավորապես, պդնում էին, որ զրկվել են ազատությունից ապօրինի կերպով, իսկ խոստովանական ցուցմունքը կորզվել է կտտանքներով:

20.000 եվրոյին համարժեք դրամը կտրամադրվի Արայիկ Զալյանին, 15.000 եվրոյին համարժեք դրամը՝ Ռազմիկ Սարգսյանին, ևս 15.000 եվրոյին համարժեք դրամը՝ դիմումատու Մուսա Սերոբյանին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---