Human Rights Watch. Բժիշկների պատանդառությունը հանցագործություն է

Human Rights Watch. Բժիշկների պատանդառությունը հանցագործություն է

PanARMENIAN.Net - Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մեկնաբանել է հուլիսի 27-ին «Սասնա ծռերի» կողմից «Շտապօգնության» 4 բժիշկներին պատանդ վերցնելու միջադեպը:

«Պատանդներ վերցնելը միշտ էլ հանցագործություն է, նմանապես, բժիշկներին պատանդ վերցնելը միշտ էլ հանցագործություն է եղել: Միջազգային մարդասիրական իրավունքը վերաբերում է պատերազմող կողմերի միջև զինված բախումներին ու պատերազմներին և այնքան էլ չի համապատասխանում կոնկրետ այս իրավիճակին, սակայն դա որևէ դեպքում չի նսեմացնում այն հանգամանքը, որ բժիշկներին պատանդ վերցնելը հանցագործություն է», - ասել է Panorama.am-ին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հարցերով գրասենյակի փոխտնօրեն Ռեյչլ Դենբերը:

«Սասնա ծռերը» պատանդ են վերցրել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին: Իրենք զինյալները հայտարարում են, որ բաց կթողնեն նրանց, եթե գնդի տարածքում բուժօգնություն կազմակերպվի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---