ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել անհապաղ ազատել պատանդ վերցված բժիշկներին

ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել անհապաղ ազատել պատանդ վերցված բժիշկներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանատունն անդրադարձել է հուլիսի 27-ին «Սասնա ծռերի» կողմից «Շտապօգնության» 4 բժիշկներին պատանդ վերցնելու միջադեպին:

«Մեզ համար հատկապես մտահոգիչ են Էրեբունու ոստիկանական շենքում բուժանձնակազմին պահելու մասին մամուլի հաղորդումները: Այսպիսի գործողություններն անընդունելի են, և եթե համապատասխանում են իրականությանը, ապա կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել այս անձանց», - ասվում է դեսպանատան հաղորդագրությունում:

«Մենք ողջունում ենք Էրեբունում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարությունը, որտեղ նա փաստում է, որ ուշադիր հետևում է իրադարձություններին և ձեռնամուխ լինում քայլերի, երբ օրինախախտումներ են լինում: Մենք ողջունում ենք և միանում շարունակաբար զսպվածություն դրսևորելու վերաբերյալ բոլոր կողմերին ուղղված նրա կոչին: Հուլիսի 26-27-ի զարգացումները հաշվի առնելով` մենք բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զսպվածություն, գործել օրենքի սահմաններում ու հանդես բերել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հանձնառություն», - ասվում է դեսպանատան հաղորդագրությունում:

«Սասնա ծռերը» պատանդ են վերցրել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին: Իրենք զինյալները հայտարարում են, որ բաց կթողնեն նրանց, եթե գնդի տարածքում բուժօգնություն կազմակերպվի:

Կարդացեք նաև. Human Rights Watch. Բժիշկների պատանդառությունը հանցագործություն է

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---