26  27.07.16 - Բողոքի երթ՝ ի աջակցություն Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված զինյալների. Օր 11

Ցուցարարները Խորենացի փողոցում պահանջել են «Սասնա ծռերի» անդամներին ազատ արձակել (Թարմացված)

Ցուցարարները Խորենացի փողոցում պահանջել են «Սասնա ծռերի» անդամներին ազատ արձակել  (Թարմացված)

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակից «Սասնա ծռեր» զինված խմբավորմանն աջակցող հավաքի մասնակիցները երթով հասել են մինչև Խորենացի փողոց, որտեղ նրանց մեծ թվով ոստիկանական ուժեր են դիմավորել:

01:34 Ակտիվիստ Հարություն Աղլամազյանն առաջարկում է ոստիկանությանը՝ հանել հագուստն ու միանալ ժողովրդին: Այնուհետ փորձում քվեարկության դնել հարցը՝ ով է ուզում մնալ Խորենացիում: Առանձին խմբեր քննարկում են, թե ինչպես շարունակեն պայքարը:

01:08 ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ արձակվեցին՝ անօդաչու թռչող սարքի ուղղությամբ:

00:43 Հանրահավաքի համակարգողներից Հարություն Արլամազյանը հայտարարեց, որիրենք խաղաղ նստացույցով սպասելու են Խորենացի փողոցում մինչև պահանջների կատարում:

«Ժողովուրդը պահանջում է ազատ արձակել տղաներին: Մենք խաղաղ ենք, սպասում են, որ գան մեզ պատասխան տան, եթե չգան, կփորձենք պարտադրել մեր կամքը: Պահանջում ենք՝ գալ և բավարարել մեր պահանջը: Մենք պարտադրելու ենք, որ մեր պահանջը բավարարվի», - ասել է նա:

00:28 Այլ պահանջներն էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու ձերբակալված «Սասնա ծռերին» ազատ արձակելը, որ վերջիններս միանան իրենց:

00:25 Հուլիսի 27-ին Խորենացի փողոցից բերման ենթարկված հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանն ազատ է արձակվել, լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

«Նրան տարել էին Ոստիկանության ներքին զորքերի զորամաս, որտեղ խլել էին հեռախոսը», - ասել է փաստաբանը, մեջբերում է Aysor.am-ը:

Արսինե Խանջյանին ազատ են արձակել բերման ենթարկելուց 3 ժամ անց:

00:21 Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ հուլիսի 26-27-ին բաժիններ բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել, բացի նրանցից, ովքեր տալիս են ցուցմունքներ քրգործերի շրջանակներում, որից հետո ազատ կարձակվեն: Դա ցուցարարների պահանջներից մեկն էր:

00:02 Երթը հասնում է Խորենացի փողոց։ Մասնակցում է մի քանի հազար հոգի: «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ երթը համարում են ինքնաբուխ. չկան առաջնորդներ։

23:45 «Ելիր ոտքի» վանկարկում են քաղաքացիները։ Նրանք Թումանյան փողոցում են։ «Սասնա ծռերի» աջակիցները կարծում են, որ Խորենացի փողոց գնալով կապահովեն ՊՊԾ գնդի տարածքում գտնվողների անվտանգությունը, գրում է Ա1+-ը։

23:21 «Սասնա ծռեր» խմբի համակարգող խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանն ասել է, որ երթով նախ գնալու են ոստիկանության շենք՝ պահանջելու, որ ոստիկանությունը ծառայի ժողովրդին, ոչ թե իշխանությանը, ապա գնալու են Կառավարության շենքի մոտ՝ հիշեցնենու, որ Կառավարությունը պետք է ծառայի ժողովրդին, որից հետո էլ երթով գնալու են Խորենացի փողոց, որտեղից բազմաթիվ քաղաքացիների բերման են ենթարկել ու տեղափոխել Իսակովի պողոտայում գտնվող ոստիկանության զորքերի զորամաս, գրում է Tert.am-ը։

23:06 Հավաքի մասնակիցները որոշեցին երթով շարժվել Նալբանդյան փողոց, անցել Չարենցով, Նար-Դոսով և հասնել Խորենացի փողոց: Երթի մասնակիցները բացականչում են «Միացում», «Մենք ենք տերը մեր երկրի», «Սասնա ծռեր», հայտնում է Panorama.am-ը:

Մինչ երթը սկսելը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավաքի մասնակիցներին զգուշացրել էր, որ թույլ չեն տալու մտնել Խորենացի փողոց:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---