«Զվարթնոց»-ում ու «Արմենիա» հ/ը-ում ռումբերի մասին ահազանգերը հերքվել են

«Զվարթնոց»-ում ու «Արմենիա» հ/ը-ում ռումբերի մասին ահազանգերը հերքվել են

PanARMENIAN.Net - Ոստիկանները հաղորդագրություն են ստացել «Արմենիա» հեռուստաընկերության տարածքում ռումբի առկայության մասին։

Sputnik Արմենիայի տեղեկացմամբ, պայթուցիկը հայտնաբերելու համար տեղում աշխատում են ոստիկանները՝ վարժեցրած շներով, փրկարարները, հրշեջները։ Հեռուստաընկերության մոտ կանգնած է մի քանի շտապօգնության մեքենա։

Ավելի վաղ կեղծ ահազանգ էր ստացվել «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին: ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը հայտարարել է,որ ահազանգը կեղծ է եղել, «հիմա ամեն ինչ կարգին է»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---