Միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել են Երևանում բժիշկներին պատանդ պահելուն

Միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել են Երևանում  բժիշկներին պատանդ պահելուն

PanARMENIAN.Net - Միջազգային մամուլը հուլիսի 27-ին անդրադարձել է Էրեբունու ՊՊԾ-ն զավթած «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գնդի տարածքում Շտապօգնության բժիշկներին պատանդ վերցնելու հանգամանքին:

Ընդդիմությանը հարող զինյալները, ովքեր շարունակում են առճակատման մեջ մնալ ոստիկանության հետ Երևանում, պատանդ են վերցրել չորս բժիշկի: Դրանից առաջ տեղի ունեցած կրակոցների հետևանքով հինգ մարդ վիրավորվել էր: Այսպես է գրում բրիտանական The Guardian-ը՝ ներկայացնելով Երևանի Էրեբունի վարչական շրջանի ՊՊԾ գնդում հուլիսի 17-ից շարունակվող իրավիճակի մանրամասները:

«Երկու բժիշկները և երկու բուժքույրը պատանդի կարգավիճակում են պահվում այն բանից հետո, երբ նրանք մուտք էին գործել ՊՊԾ տարածք՝ այնտեղ գտնվող երկու վիրավորին օգնություն ցույց տալու համար», - գրում է պարբերականը:

Al Jazeera-ն մեջբերում է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, ով ասել է, որ «ոստիկանությունը միջոցներ է ձեռք առնում բանակցությունների միջոցով բժիշկներին պատանդությունից ազատ արձակելու համար»:

New York Times-ը մեջբերում է ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը, համաձայն որի պատանդված բժիշկներից մեկին զինյալները բաց էին թողել:

Թերթը հիշեցնում է, որ հուլիսի 27-ին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երկու զինյալներ հանձնվել էին, ևս երկուսը և մեկ ոստիկան վիրավորվել էին և տեղափոխվել հիվանդանոց: Նշվում է, որ 20-ից ավելի զինյալներ դեռ շարունակում է պատսպարված մնալ ՊՊԾ գնդի տարածքում:

Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը պատանդել է գնդի տարածք մտած բժիշկներին:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն, իր հերթին, հայտնել է, որ պատանդ են վերցվել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանը ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանն և բուժքույր Մալինա Մարգարյանը: «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ», - նշել է նա:

Ավելի ուշ, խումն ազատել էբուժակ Դավիթ Տոնոյանին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---