Արսինե Խանջյան․ Չնայած բերման ենթարկվելուն՝ չեմ հեռանա Հայաստանից

Արսինե Խանջյան․ Չնայած բերման ենթարկվելուն՝ չեմ հեռանա Հայաստանից

PanARMENIAN.Net - Կանադահայ հայտնի կինոդերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը, որը նաև կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի կինն է, ICI Radio Canada կանադական ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է հուլիսի 27-ին Երևանի Խորենացի փողոցում կազմակերպված ցույցին մասնակցելիս ոստիկանության կողմից իրեն բերման ենթարկելուն:

Արսինե Խանջյանը պատմել է, որ հայրենիք է ժամանել հարսանիքի մասնակցելու նպատակով և այստեղ տեղեկացել, որ հակաիշխանական լայնամասշտաբ ցույցեր են կազմակերպվել։ Դերասանուհու խոսքով՝ իրեն հրավիրել են սեփական ձայնը հնչեցնելու ի աջակցություն ցուցարարների, ինչն էլ արել է հուլիսի 26-ի երեկոյան։ Արսինե Խանջյանը ռադիոկայանին հայտնել է նաև, որ հաջորդ օրն իրեն, ևս 300 այլ ցուցարարների հետ միասին, բերման են ենթարկել։

Հուլիսի 27-ին Խորենացի փողոցում ցույցի ժամանակ բերման են ենթարկել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին։ Նույն օրը Խանջյանին ազատ են արձակել, հայտնել է նրա փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

«Խանջյանին տարել էին Ոստիկանության ներքին զորքերի զորամաս, որտեղ խլել էին հեռախոսը», - ասել է փաստաբանը: Դերասանուհուն ազատ են արձակել բերման ենթարկելուց 3 ժամ անց:Դերասանուհին հուլիսի 27-ին գնացել էր Խորենացի փողոց և հանդես եկել ելույթով՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»:

Ոստիկանության բաժնում կանադահայ դերասանուհուն մոտ երկու ժամ հարցաքննել են, ապա ազատ արձակել, ընդ որում, ինչպես հարցազրույցի ընթացքում շեշտել է նա, իրեն որևէ մեղադրանք չի առաջադրվել։

Արսինե Խանջյանը հայտնել է նաև, որ ոստիկաններn առգրավել են իր ձեռքի տեսախցիկը, որով նկարահանում էր ցույցի ընթացքը։ Սակայն այս բոլոր անախորժությունները, ինչպես հավաստել է դերասանուհին, չեն խոչընդոտի Հայաստանում իր մնալուն. նա նաև չի բացառել, որ դարձյալ կմասնակցի ընդդիմադիրների կազմակերպած ցույցերին ու երթերին։

Ցույցի մասնակիցները վանկարկում էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, գունդը գրաված անձանց և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի անունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---