2018-ից հայաստանյան ավտոշուկայից կարող են անհետանալ BMW-ի կաբրիոլետները28 հուլիսի 2016 - 15:05 AMT PanARMENIAN.Net - BMW ավտոկոնցեռնն իր կաբրիոլետ և կուպե թափքերով մեքենաները չի համալրի «ԷՌԱ-Գլոնաս» (ավտովթարների արտակարգ արձագանքման) համակարգ՝ պահանջարկի անկման հետևանքով «տնտեսական աննպատակահարմարության» պատճառաբանությամբ, հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ շուկայի մասնակիցներին հղումով։ Վերջիններից մեկի խոսքով, այդ մեքենաներում նման համակարգի ներդրման արժեքը մոտ 250 հազար եվրո է, փորձարկումը՝ ավելի քան 500 հազար ռուբլի։ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի համաձայն՝ միության տարածքում արտադրվող բոլոր ավտոմեքենաները 2017 թ․ սկսած պետք է համալրվեն ռուսական պետական «ԷՌԱ-Գլոնաս» համակարգերով։ Դրա արդյունքում Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, և Ղրղզստանում այլևս հնարավոր չի լինի գնել BMW-ի 2-րդ սերիայի կուպե, 4-րդ սերիայի կուպե և կաբրիոլետ՝ ներառյալ M4, 6-րդ սերիայի կուպե և կաբրիոլետ՝ ներառյալ М-մոդելները, ընթացիկ 5-րդ սերիայի բոլոր մոդելները, М5, Z4, I8 մեքենաները, ինչպես նաև՝ 2-րդ սերիայի Active Tourer փոքրածավալ թափքով բեռնատարներ։ BMW-ի մյուս բոլոր մոդելներում «Գլոնաս» համակարգ ներդրվում է, քանի որ, կոնցեռնի հանաստմամբ, ռուսական շուկան ու դրա հետ փոխկապակցված ԵՏՄ շուկան կարևոր են ընկերության համար։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում |