Ոստիկանություն. Գյումրիում կրակոցների մասին լուրն ապատեղեկատվություն է

Ոստիկանություն. Գյումրիում կրակոցների մասին լուրն ապատեղեկատվություն է

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։ Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, ֆեյսբուքյան իր էջոըմ տեղեկացրել է ՀՀ Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը:

«Նշվել է նաև, որ զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից:Տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել: Զանգվածային լրատվամիջոցներին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված տեղեկություններով չսրել իրավիճակը», - գրել է Ահարոնյանը:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։

Հուլիսի 26-ին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցներն, ովքեր հուլիսի 17-ից ցույցեր են անցկացրել Խորենացի փողոցում, երթ են անցկացրել Երևանի փողոցներով: Ցուցարարները հավաքվել են նաև հուլիսի 27-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---