Արամ Ա-ն Լաթաքիայում է՝ հովվապետական այցով

Արամ Ա-ն  Լաթաքիայում է՝ հովվապետական այցով

PanARMENIAN.Net - Մեծի տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը հովվապետական այցով Սիրիայի Լաթաքիա շրջանում է:

Կիլիկո կաթողիկոսից հովվապետական օրհնություն են ստացել Լաթաքիայի Սբ. Աստվածածին եկեղեցում, եկեղեցուն կից «Արարատ» սրահում հավաքված բազմությունը, գրում է Հալեպի «Գանձասար» օրաթերթը:

«Հարյուր տարի առաջ հայը մահ ու կոտորած է տեսելԹուրքիայում, իսկ Սիրիայում գտել է եղբայրական սեր և համերաշխ գոյակցություն: Սիրիահայ գաղութը կապված է իր երկրին, այն պետք է մնա, գոյատևի և բարգավաճի», - ասել է Արամ Ա-ն:

Լաթաքիայի նահանգապետը շեշտել է, որ հայերը Սիրիան պաշտպանելու համար առաջապահ դիրքերում էրին, տվել են բազմաթիվ նահատակներ:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ Հակամարտության հետևանքով Հայաստան է տեղափոխվել մոտ 20.000 սիրիացի փախստական:

Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության 4,5 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան 4 մլն դարձել է փախստական: Հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում 12 միլիոնը, որոնցից գրեթե 500 հազարը դժվարանցանելի շրջաններում է գտնվում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---