Վերջին դարում հայ տղամարդկանց հասակն ավելացել է 10.1, կանանցը՝ 8.5 սմ-ով

Վերջին դարում հայ տղամարդկանց հասակն ավելացել է 10.1, կանանցը՝ 8.5 սմ-ով

PanARMENIAN.Net - Վերջին հարյուր տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում մարդկանց հասակն ավելացել է։ Այդ մասին է վկայում բժշկագիտության մասնագետներին միավորող NCD Risk Factor Collaboration կազմակերպության կողմից և Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ իրականացված հետազոտությունը։

Աշխարհի բնակչության միջին հասակի փոփոխությունների դինամիկան ամփոփող հետազոտությունը հրապարակվել է eLife ամսագրում։ Ուսումնասիրության մեջ գիտնականները մասնավորապես վերլուծել են 200 երկրում 1896-1996 թթ․ ծնվածների՝ ավելի քան 18.6 միլիոն 18-ամյա տղամարդկանց և կանանց հասակների վերաբերյալ տվյալները։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մասնավորապես Հայաստանում 1914 թ․ համեմատ մեկ դար անց տղամարդկանց միջին հասակն ավելացել է 10.1, իսկ կանանց միջին հասակը՝ 8.5 սանտիմետրով։ Հայ տղամարդիկ 172 սմ միջին հասակով 200 երկրի դասակարգման մեջ զբաղեցրել են 88-րդ տեղը՝ 1914-ի 104-րդ տեղի համեմատ։ Հայուհիները, համապատասխանաբար, 158.1 սմ-ով բարձրացել են 122-րդ տեղը 1914-ի 142-րդ տեղի համեմատ։

Հայաստանի հարևան երկրներում կանայք ավելի բարձրահասակ են։ Այսպես, Վրաստանն այդ վարկանիշում զբաղեցնում է 49-րդ տեղը, Թուրքիան՝ 79-րդ, Իրանը՝ 88-րդ, Ադրբեջանը՝ 115-րդ։ Հայաստանցի տղամարդիկ ևս իրենց հասակով զիջում են բոլոր հարևաններին՝ բացի ադրբեջանցիներից, որոնք վարկանիշային սանդղակում զբաղեցնում են 113-րդ տեղը։

Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդիկ ապրում են Նիդերլանդներում․ նրանց միջին հասակը 183 սմ է։ Հոլանդացիներին հաջորդում են բելգիացիները, էստոնացիները, լատիշները, դանիացիները։ Ամենացածրահասակ տղամարդիկ բնակվում են Արևելյան Թիմորում՝ 160 սմ միջին հասակով։ Ամենաբարձրահասակ կանայք ապրում են Լատվիայում․ լատիշուհիների միջին հասակը 170 սմ է․ նրանց հաջորդում են հոլանդացիները, էստոնացիները, սերբերը, բելառուսցիները, դանիացիները։ Կանանց մեջ ամենացածրահասակները գվատեմալացիներն են՝ 149 սմ միջին հասակով։

Հասակի ամենամեծ աճն ունեցել են հարավկորեացի կանայք՝ 20 սմ, և իրանցի տղամարդիկ՝ 16.5 սմ։ Աճել է նաև չինացիների, ճապոնացիների, կորեացիների հասակը։ Իսկ ահա Աֆրիկայի որոշ ծայրահեղ աղքատ երկրներում՝ Սիեռա-Լեոնե, Ուգանդա, Ռուանդա, վերջին 30-40 տարում բնակիչների միջին հասակը նվազել է շուրջ 5 սմ-ով։

Ըստ հետազոտությունների, մարդկանց հասակի աճին նպաստող հիմնական գործոններից են առողջապահության, հիգիենայի մակարդակի և առողջ սննդի բարելավումը հասուն տարիքում և հղիության շրջանում կանանց կողմից սննդարար նյութեր ընդունելու բարձր մակարդակը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---