Մոնթե Մելքոնյանի ընտանիքի կոչը նախագահին՝ ազատել Ենիգոմշյանին

Մոնթե Մելքոնյանի ընտանիքի կոչը նախագահին՝  ազատել  Ենիգոմշյանին

PanARMENIAN.Net - Արցախի և Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ընտանիքը կոչ է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանին:

«Հարգելի պարոն Սերժ Սարգսյան,

Խորին մտահոգությամբ մենք տեղեկացանք, որ հուլիսի 27-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է մեծ հայրենասեր Արա Ալեք Ենիգոմշյանին։ Պարոն Ենիգոմշյանը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել Հայաստանում բարեգործական աշխատանքներում և արել է ամեն ինչ երկրի բարելավման համար, երկիր, որը նա սիրում է ամեն ինչից առավել։

Նա իր կյանքը նվիրել է Հայաստանի բարօրության համար և նա եղել է Ձեր նախկին զինակից ընկեր, Ազգային հերոս՝ Մոնթե Մելքոնյանի ամենամոտ և վստահելի ընկերներից մեկը։ Չնայած հայրենասիրական գործողությունների ժամանակ ֆիզիկապես տուժելուն՝ Ալեքը շարունակում է աշխատել Հայաստանը լավը դարձնելու համար։

Պարոն Եինգոմշյանը յուրահատուկ հայրենասեր մարդ է, բարեխիղճ է և ընդգրկված է երկրի բարելավման համար ուղղված քաղաքացիական բանավեճերում, օրինական, խաղաղ աշխատանքներում։

Մենք շատերի հետ միասին բարձրացնում ենք մեր ձայնը և խնդրում ենք, որ նա անմիջապես ազատ արձակվի ոստիկանական բանտարկությունից», - ասված է ընտանիքի հաղորդագրության մեջ։

Ստորագրել են՝

Մայլե Մելքոնյանը,Մարգար Մելքոնյանը,Մարսիա ՄԵլքոնյանը,Սեդա Գպրանյան-Մելքոնյանը,Սյուզի Մահսերեջյան-Մելքոնյանը:

Հուլիսի 28-ին «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է:

Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։ Փաստաբանն ասել է, որ նախաքննական մարմինը խախտումներ է թույլ տվել:

Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ ինքը դիմել է Օմբուդսմենին և այժմ պատրաստվում է մարդու իրավունքների պաշտպանի հետ մտնել մեկուսարան՝ խախտումները վերացնելու համար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---