Ձերբակալված Լևոն Բարսեղյանին ազատ կարձակեն

Ձերբակալված Լևոն Բարսեղյանին ազատ կարձակեն

PanARMENIAN.Net - Շենգավիթի քննչական բաժինը ստացել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, հուլիսի 27-ին ձերբակալված Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:

Հարցաքնվել է նաև փորձագետը։

«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Լևոն Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին»,- ասել են Քննչական կոմիտեից, հայտնում է Aysor.am-ը:

Բարսեղյանը հուլիսի 27-ին ժամը 03:30-ի սահմաններում Խորենացիում անցկացվող բողոքի ցույցից ոստիկանության Շենգավիթի բաժին էր բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել էր 82 մմ երկարությամբ շեղբով դանակ: Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով, նա ձերբակալվել էր։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---