Ոստիկանություն. Արայիկ Խանդոյանը վիրավորվել է

Ոստիկանություն.  Արայիկ Խանդոյանը վիրավորվել է

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Էրեբունու ՊՊԾ գնդի մերձակայքում կրակոցներ են լսվել:

«ԱԱԾ Ներկայացուցչի հետ կապ հաստատեցինք, ասեց՝ դուք կրակում եք, դրա համար մենք էլ ենք կրակում: Բայց մենք չենք կրակում նրանց վրա, մենք կրակում ենք մեր տարածքում՝ մեր անվտանգությունը ապահովելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նրա խոսքով, վիրավորված Խանդոյանին բուժօգնություն է ցուցաբերվում գնդի տարածքում:

«Ձախ ոտքի փափուկ հյուսվածքի վնասվածք է ստացել», - հայտնել է Ավետիսյանը:

Միաժամանակ, Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ զինված խումբը խախտել է իրավապահների պահանջը՝ չկրակել:

«Կրակոցներ և կրակահերթեր են հնչել գնդում, ինչին ի պատասխան իրավապահները կրակ են բացել, իրենց կողմից վիրավորվել է Խանդոյանը», - պարզաբանել է Ահարոնյանը:

«Սասնա ծռեր» ֆեյսբուքյան էջը հայտնել է, որ Արայիկ Խանդոյանը մկանային վիրավորում է ստացել: «Բանակցությունները չեն շարունակվում», - նշվում է գրառման մեջ:

Հուլիսի 27-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, նշել էր, որ կրակ է բացելու «Սասնա ծռերի» անդամների ուղղությամբ, եթե խմբի անդամները կրակեն, թեկուզ՝ անկանոն, կամ փորձեն դուրս գալ գնդի տարածքից՝ հանձնվելուց բացի այլ նպատակներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---