37 29.07.16 - Ոստիկանությունը ցրել է ցույցը Սարի թաղից ու Խորենացի փողոցից արցունքաբեր գազի ու լուսաձայնային նռնակների կիրառմամբ Սարի թաղում ցույցի ցրման ժամանակ լրագրողներ են բռնության ենթարկվել 29 հուլիսի 2016 - 23:23 AMT PanARMENIAN.Net - Սարի թաղում հուլիսի 29-ին հավաքված ցուցարարներին ցրելու ժամանակ բռնություն է կիրառվել հավաքը լուսաբանող լրագրողներից մի քանիսի նկատմամբ, ըստ նախնական տվյալների՝ տեխնիկա էլ է վնասվել: Տուժածների թվում են եղել նաև PAN Photo-ի ֆոտոլրագրողները: «Քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են մեր լրագրողներ՝ Կարլեն Ասլանյանի ու Հովհաննես Մովսիսյանի վրա ու ծեծի ենթարկել, կապը նրանց հետ ընդհատվել է», - տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը: Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |