ԵԽ գլխավոր քարտուղար. Հավաքների ազատության իրավունքը պիտի ամբողջկանապես հարգվի

ԵԽ գլխավոր քարտուղար. Հավաքների ազատության իրավունքը պիտի ամբողջկանապես հարգվի

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հայտարարություն է տարածել Երևանում ընթացող զարգացումների վերաբերյալ:

«Անհանգստությամբ հետևում եմ ԵԽ անդամ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, որտեղ մի քանի օր է՝ զինված խումբը պատանդներ է վերցրել ոստիկանության բաժանմունքում: Ուզում եմ հիշեցնել, որ օրենքի գերակահությամբ ղեկավարվող երկրներում բոլոր կոնֆլիկտները պիտի լուծվեն քաղաքական երկխոսության, ժողովրդավարության սկզբունքների ու ստանդարտների հիման վրա», - ասել է նա:

«Կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին անհապաղ հանգուցալուծել վտանգավոր իրավիճակը և վերադառնալ ժողովրդավար մեթոդներին: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը պիտի գերիշխեն: Հավաքների ազատության իրավունքը պիտի ամբողջկանապես հարգվի», - նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Հուլիսի 17-ին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցները հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ցույցերը ոստիկանների կողմից ցրկել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ: Տուժել են տասնյակ մարդիկ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---