Գյումրիում բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Գյումրիում բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ի երեկոյան հերթական հավաքի ժամանակ Գյումրու «Մուշի» ու «Կումայրի» բաժիններ են բերման ենթարկվել քաղաքացիներ:

Ըստ ականատեսների՝ գյումրեցիները հավաքվել էին Թատերական հրապարակում՝ իրենց աջակցությունը հայտնելու մայրաքաղաքում հանրահավաք անցկացնող քաղաքացիներին, հաղորդում է Sputnik Արմենիան։

Թատերական հրապարակում հանկարծակի հայտնված երիտասարդները փորձել են խոչընդոտել խաղաղ հավաքը՝ վիրավորելով քաղաքացիներին:

Հավաքի մասնակիցները դիմել են ոստիկանությանը, բայց, չստանալով արձագանք, ի նշան բողոքի փակել են Սայաթ-Նովա փողոցը, որից հետո տարածքում ոստիկանությունը ուժեր կենտրոնացնելով՝ ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման է ենթարկել ոստիկանության բաժիններ:

Ոստիկանության «Կումայրի» բաժնում քաղաքացիներն ազատ են արձակվել 23:30-ից սկսած. ազատ արձակվածների թվում են եղել Ղարիբ Հարությունյանը, Արմեն Ներսիսյանը, Գագո Ներսիսյանը, Տիգրան Պետրոսյանը: Ավելի ուշ «Մուշի» բաժնից ազատ են արձակել Կարեն Ավագյանին, Սերյան Մարտիրոսյանին (Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար), Սևակ Խաչատրյանին, Եղիշե Շարյանին, Վարդան Եղիազարյանին, Հայկ Խառատյանին:

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

ՄԻՊ. Ոստիկանների կողմից բռնությունների ահազանգերով անհրաժեշտ է քրեական հետապնդում սկսել

Խորենացիում և Սարի թաղում ցույցերը ցրվել են. Տուժածներ, բերման ենթարկվածներ կան (Թարմացված)

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---