«Սասնա ծռերի» երկու անդամ կալանավորվել է

«Սասնա ծռերի» երկու անդամ կալանավորվել է

PanARMENIAN.Net - Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանին և Արամ Հակոբյանին հուլիսի 29-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Այս մասին տեղեկացրել է փաստաբան Լուսինե Հակոբյանը: «Իրենք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում»,- ընդգծել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

Հակոբյանը նաև հայտնել է, որ դատարանը երեկ ուշ երեկոյան բավարերել է քննիչների միջնորդությունը՝ նրանց նկատմամբ կալանքը կիրառել որպես խափանման միջոց: Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը տեղափոխվել են ԱԱԾ մեկուսարան:

Փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացնելու, քանի որ, նրա խոսքով, երկուսի դեպքում էլ կալանքի որոշումներն անհիմն են:

«Քննիչները որևէ ապացույց չեն ներկայացրել իրենց միջնորդությունները հիմնավորելու համար: Օրինակ՝ Գագիկ Եղիազարյանի քննիչը նշել էր, որ եթե չկալանավորեն, կթաքնվի նախաքննությունից, բայց որևէ ապացույց չի ներկայացրել: Իսկ այդ ապացույներն անհրաժեշտ են»,- ասել է փաստաբանը:

Հուլիսի 27-ին ոստիկանությունը հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: «Սասնա ծռեր» խմբավորումը հերքում է տեղեկատվությունը՝ հայտարարելով որ նրանք չեն հանձնվել, այլ փոխհրաձգության ժամանակ ձերբակալվել ուժով:

Խմբի 4 անդամի, որոնցից Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը և Արամ Մանուկյանը գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և Պավել Մանուկյանը, ով գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Համապատասխաաբար՝ նախատեսվում է՝ 6-12, 3-8 տարվա ազատազրկում։

Կարդացեք նաև՝ Դիտորդ. «Սասնա ծռեր» խմբի ձերբակալված անդամ Հակոբյանը մարմնական վնասվածքներ ունի

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---