ԲՀԿ-ականի կոչը՝ պատգամավորներին. Կենդանի վահան լինենք հավանական բախումների վայրերում

ԲՀԿ-ականի կոչը՝ պատգամավորներին. Կենդանի վահան լինենք հավանական բախումների վայրերում

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը կոչով է հանդես եկել:

«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունը վեր է ամեն ինչից, ուստի. Կոչ եմ անում Ազգային Ժողովի իմ գործընկեր-պատգամավորներին` անկանխատեսելի հետագա զարգացումները, բախումներն ու նոր անցանկալի միջադեպերը կանխարգելելու նպատակով ՝ որպես կենդանի վահան գտնվենք բոլոր այն վայրերում, որտեղ հավանական են նոր բախումներ, որպեսզի հնարավոր լինի կանխել հավանական ու անդառնալի զարգացումները», - ասված է Էնֆիաջյանի հաղորդագրությունում:

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

Կարդացեք նաև՝ Խորենացիում և Սարի թաղում ցույցերը ցրվել են. Տուժածներ, բերման ենթարկվածներ կան (Թարմացված)

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---