Պավել Մանուկյանի վիճակում դրական փոփոխություն կա. Նա շարունակում է հացադուլը

Պավել Մանուկյանի վիճակում դրական փոփոխություն կա. Նա շարունակում է հացադուլը

PanARMENIAN.Net - Երևանի Ոստիկանության պարեկապահակային գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա:

Այս մասին լրագրողներին հայտնել է«Էրեբունի» Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

«Նրա գիտակցությունը տեղն է»,-ասել է բժիշկը և նշել, որ Պավել Մանուկյանը թեև հացադուլը շարունակում է, սակայն դեղորայք ստանում է:

Հուլիսի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Դրանից առաջ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:

Նրանք հուլիսի 26-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հայր և որդի Մանուկյանները հրազենային վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում: Արամ Մանուկյանին հուլիսի 27-ին «էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Պավել և Արամ Մանուկյանների պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ինեսա Պետրոսյանը եղել է հիվանդասենյակում և հուլիսի 28-ին հայտնել, որ Պավել Մանուկյանը մարտական է տրամադրված և հացադուլ է հայտարարել:

Կարդացեք նաև՝ Արամ Մանուկյանի հանդեպ վատ վերաբերմունքի հատկանիշներով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---