ՀԽ. «Սասնա ծռերից» մեկը կրծքից վիրավորվել է

ՀԽ. «Սասնա ծռերից» մեկը կրծքից վիրավորվել է

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդրանը» հաղորդագրություն է տարածել «Սասնա ծռեր» խմբի անդամներից մեկի վիրավորվելու մասին:

«Տեղեկություն ունենք, որ Սեթո Նազարյանին կրծքից վիրավորել են: Նրան տարել են: Սակայն վիճակի մասին տեղեկություն չունենք, վիրավոր է թե մահացած», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ, Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբության իր էջում հայտնել է, թե հուլիսի 31-ին՝ ժամը 9.30-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ում բուժօգնություն է ցուցաբերվել:

Հուլիսի 31-ի առավոտյան Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ ու կրակոցներ են լսվել:

Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 30-ին հանձնվելու վերջնաժամկետ էր ներկայացրել, ոստիկանությունն էլ արգելել էր երթերը դեպի Խորենացի փողոց: ՊՊԾ գնդի մերձակայքում հուլիսի 30-ից պարբերաբար պայթյուններ ու կրակոցներ են լսվում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---