Ոստիկանություն. «Սասնա ծռերի» ևս երկու անդամ դուրս է բերվել գնդի տարածքից

Ոստիկանություն.  «Սասնա ծռերի»  ևս երկու անդամ դուրս է բերվել  գնդի տարածքից

PanARMENIAN.Net - ՊՊԾ գնդի տարածքից դուրս են հանվել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը:

Հուլիսի լույս 27-ի գիշերը իրավապահների հետ ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ընթացքում վիրավորվել են զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաև իրավապահներից մեկը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նույն օրը ոստիկանությունը հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:

Ավելի վաղ՝ հուլիսի լույս 26-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքին հարակից ոստիկանական պատնեշից կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 29-ին «Սասնա ծռերից» ևս 2 հոգի՝ Արթուր Մելքոնյանը և Արմեն Լամբարյանը հրազենային վիրավորում է ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---