«Սասնա ծռերի» վիրավորված անդամի համագյուղացիները փակել են Երևան-Մեղրի ճանապարհը

«Սասնա ծռերի» վիրավորված անդամի համագյուղացիները փակել են Երևան-Մեղրի ճանապարհը

PanARMENIAN.Net - Էրեբունու ՊՊԾ գնունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, հուլիսի 31-ին վիրավորում ստացած Սյունիքի Սպանդարյան գյուղի Սեդրակ Նազարյանի համագյուղացիները փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհը:

Ինչպես հայտնում է «Հայկական ժամանակը», գյուղացիները փակել են ճանապարհն ի նշան բողոքի:

Նազարյանը վիրավորվել է հուլիսի 31-ին՝ ժամը 9.30-ի սահմաններում:

Հուլիսի 31-ի առավոտյան Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ ու կրակոցներ են լսվել:

Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 30-ին հանձնվելու վերջնաժամկետ էր ներկայացրել, ոստիկանությունն էլ արգելել էր երթերը դեպի Խորենացի փողոց: ՊՊԾ գնդի մերձակայքում հուլիսի 30-ից պարբերաբար պայթյուններ ու կրակոցներ են լսվում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---