«Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանի վիճակը կայուն ծանր է

«Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանի վիճակը կայուն ծանր է

PanARMENIAN.Net - ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանին վիրահատել են:

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։ Միացվել է արհեստական շնչառական սարք։

Նշվում է նաև, որ հուլիսի 29¬-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմածներից ևս երեքը դուրս է գրվել։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 22-ը։

Նազարյանը վիրավորվել է հուլիսի 31-ին՝ ժամը 9.30-ի սահմաններում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---