Քաղաքապետ. Սարի թաղի և Խորենացու բնակիչների վնասները կգույքագրվեն

Քաղաքապետ.  Սարի թաղի և  Խորենացու բնակիչների վնասները կգույքագրվեն

PanARMENIAN.Net - Սարի թաղի բնակիչների կրած վնասները գույքագրելու համար կստեղծվի աշխատանքային խումբ: Այս մասին բնակիչներին հայտնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մարգարյանն այցելել է Սարի թաղ, հանդիպել բնակիչների հետ և տեղում ծանոթացել վերջին օրերի իրադարձությունների հետևանքով բնակիչների կրած վնասներին:

Զրուցելով սարիթաղցիների հետ`Մարգարյանը նշել է, որ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին և քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչություններին ու պատասխանատու կառույցներին հանձնարարված է ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կգույքագրի վնասները, որից հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն դրանց վերականգնման ուղղությամբ:

«Արդեն իսկ հանձնարարել եմ սեղմ ժամկետներում գույքագրել ինչպես Սարի թաղի, այնպես էլ Խորենացի փողոցի մեր բնակիչների կրած վնասները, որից հետո կարճ ժամկետում քայլեր ձեռնարկել դրանց վերականգնման ուղղությամբ»,- ընդգծել է քաղաքապետը:

Այցի շրջանակում քաղաքապետն այցելել է նաև Տոնոյանների տուն, որը համեմատաբար շատ էր տուժել, ծանոթացել է տան կրած վնասներին և զրուցել ընտանիքի անդամների հետ, որոնց կրած գույքային վնասների վերականգնման հարցում ևս կցուցաբերվի համապատասխան աջակցություն:

«Սասնա ծռերը» գրավել են Էրեբունու ՊՊԾ գունդը հուլիսի 17-ին՝ փաստացի, պահելով այն վերահսկողության տակ համարյա 2 շաբաթ: Գրոհի ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, հուլիսի 30-ին սպանվել է ոստիկան Յուրա Տեփանոսյանը:

Երևանի մայրաքաղաքում գնդի գրավման ամբողջ ընթացքում ընթանում էին ցույցեր, որոնք մի քանի անգամ բախումների վերաճեցին: Հուլիսի 29-ի երեկոյան ու լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով մարդիկ ցրել են ցույցը Սարի թաղում հատուկ միջոցների կիրառմամբ, որի ժամանակ տասնյակ մարդիկ տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել, բնակարաններ են վնասվել:

Կարդացեք նաև՝ Էրեբունու բնականոն առօրյան կվերականգնվի. Քաղաքապետը հանձարարել է աշխատել այդ ուղղությամբ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---