Ղուկասյանը, Խուրշուդյանն ու Սանասարյանը կալանավորվել են

Ղուկասյանը, Խուրշուդյանն ու Սանասարյանը կալանավորվել են

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի, «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի ու «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

Ղուկասյանն ու Սանասարյանը մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

Հովսեփ Խուրշուդյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:

Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էին:

Կարդացեք նաև՝ Դիտորդական խմբի անդամներին թույլ չեն տվել հանդիպել Մարտիրոսյանին, Սանասարյանին և Ղուկասյանին

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---