Թուրքիայի տնտեսությունը $100 մլրդ է կորցրել հեղաշրջման փորձի հետևանքով

Թուրքիայի տնտեսությունը $100 մլրդ է կորցրել  հեղաշրջման փորձի հետևանքով

PanARMENIAN.Net - Թուրքիայի տնտեսությունը կորցրել է 300 միլիարդ թուրքական լիր (100 միլիարդ դոլար) երկրում հեղաշրջման փորձի պատճառով:

«Եթե մենք գնահատենք այդ ամբողջ ռազմական ինքնաթիռները, ուղղաթիռները, զենքը, ռումբերը և շենքերը, ապա ընդհանուր գումարը կազմում է նվազագույնը 300 միլիարդ լիր, սա նախնական հաշվարկ է»,- հայտարարել է Թուրքիայի առևտրի և մաքսային գործերի նախարարը, Gazeta.ru-ին հղումով գրում է Panorama.am-ը :

Նրա խոսքով, այս թիվը դեռ կարող է աճել զբոսաշրջային բիզնեսի կորուստների պատճառով:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

Կարդացեք նաև՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է բանակի 1,5%-ը

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---