Human Rights Watch. ՀՀ ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել

Human Rights Watch. ՀՀ ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ հուլիսի 29-ին, ինչպես նաև բռնության դեպքեր են գրանցվել լրագրողների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Երևանում վերջին իրադարձությունների մասին հրապարակած իր զեկույցում։

«Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ, ինչի արդյունքում վիրավորվել են տասնյակ ցուցարարներ և լրագրողներ։ Բերման ենթարկելիս ոստիկանությունը նաև ծեծել է լրագրողներին ու ցուցարարներին։ Հուլիսի 29-ին Հայաստանի իշխանությունները քննություն են սկսել այս գործի առնչությամբ»,- նշում է Human Rights Watch-ը, գրում է Civilnet.am-ը։

«Հայաստանյան իրադարձությունների քննությունը պետք է լինի արագ և ամբողջական։ Չնայած ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը, այն չունի իրենց հայացքները խաղաղ արտահայտելու հավաքված մարդկանց նկատմամբ բռնություն կիրառելու «սպիտակ քարտ»,- ընդգծել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան։

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---