Նալբանդյան. ՊՊԾ գնդի շուրջ իրավիճակը խաղաղ հանգուցալուծվեց իշխանությունների խոհեմության հետևանքով

Նալբանդյան. ՊՊԾ գնդի շուրջ իրավիճակը խաղաղ հանգուցալուծվեց  իշխանությունների խոհեմության հետևանքով

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին պաշտոնական այցելությամբ Թբիլիսի ժամանած արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:

Հանդիպման ժամանակ կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Երևանում «Սասնա ծռեր» խմբի կողմից Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմանն ու հետևած իրադարձություններին:

Վրաստանի վարչապետն իր խորը մտահոգությունն է հայտնել և ցավակցել Հայաստանի իշխանություններին երկու զոհի կապակցությամբ՝ շեշտելով, որ Վրաստանը ողջունում է այն քայլերը, որոնց արդյունքում խնդիրը կարգավորվեց խաղաղ միջոցներով։

Արտգործնախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին ցավակցությունների և խաղաղ հանգուցալուծման ջանքերին աջակցության համար և ընդգծել, որ այդ կարգավորմանը հնարավոր եղավ հասնել Հայաստանի իշխանությունների խոհեմ, համբերատար, հավասարակշիռ մոտեցման և ընդունված ճիշտ որոշումների շնորհիվ:

«Սասնա ծռերը» գրաված են պահել գնդի տարածքը մոտ 2 շաբաթ՝ հուլիսի 17-ից մինչև հուլիսի 30-ը: Այդ ընթացքում զոհվել է 2 իրավապահ, ևս 6-ը վիրավորվել են:

Զրուցակիցները նաև քննարկել են տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման, էներգետիկ փոխգործակցության, մշակութային փոխանակումների խթանման, տուրիզմի զարգացման հետ կապված հարցեր: Գիորգի Կվիրիկաշվիլին և Էդվարդ Նալբանդյանը մտքեր փոխանակեցին Վրաստանում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և վիրահայությանը հուզող խնդիրների շուրջ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---