2016-ի համար նախատեսված 270 թեքահարթակից 140-ն արդեն կառուցվել է

2016-ի համար նախատեսված 270 թեքահարթակից 140-ն արդեն կառուցվել է

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում շարունակվում են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար թեքահարթակների կառուցման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի 2016-ի ծրագրով նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների մոտ 270 թեքահարթակ, որից 140-ն արդեն իսկ կառուցվել է:

Ինչպես շինարարության ընթացքում, անպես էլ աշխատանքների ավարտից հետո, պատասխանատուներից բացի, կատարված աշխատանքին տեղում հետևում են շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատներ: Այս տարի թեքահարթակների կառուցումն ընդգրկում է բոլոր վարչական շրջանները: Կառուցվող թեքահարթակներն ընդունված միջազգային չափորոշիչներին համապատասխան են և հնարավորություն են տալիս առանց լրացուցիչ օգնության հեշտությամբ տեղաշարժվել ոչ միայն մայրաքաղաքի փողոցներում, այլև այգիներում և պուրակներում, հայտնում է քաղաքապետարանը:

2013-ին Երևանում մեկնարկել էր թեքահարթակների կառուցման գործընթացը: 2013-ից 2015-ը կառուվել է մոտ 1600 թեքահարթակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---