«Հայկական ժամանակ». ՀՀ-ում զենքի վաճառքն արգելվել է

«Հայկական ժամանակ». ՀՀ-ում զենքի վաճառքն արգելվել է

PanARMENIAN.Net - Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից և դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանում արգելվել է զենքի վաճառքը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը` իր աղբյուրներին հղումով։

Թերթի լրագրողը, որպես գնորդ, այցելել է զենքի վաճառքով զբաղվող խանութներ։ Խանութներից մեկում աշխատակիցը տեղեկացել է, թե ինչու են իրենց խանութի ցուցափեղկերը դատարկ։ Վաճառողը նշել է, որ այս օրերին, ՊՊԾ գնդի և դրան հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված, վաճառում են միայն պնևմատիկ զենքեր, որոնք վտանգավոր չեն և գրանցման կարիք չունեն։

«Ավելի լուրջ զենքերը, որոնք վաճառում ենք գրանցում ձեռք բերելուց հետո, հավաքել ենք, որովհետև ոստիկանությունից ասել են, որ չեն գրանցելու»,– պարզաբանել է խանութի աշխատակիցը։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net ին պատասխանեցին, որ այս հարցով տեղեկատվություն չունեն տրամադրելու:

Երեբունու ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» զինյալ խմբավորումը գրավախ է պահել գնդի տարածքը մոտ 2 շաբաթ՝ հուլիսի 17-ից մինչև հուլիսի 30-ը: Այդ ընթացքում զոհվել է 2 իրավապահ, ևս 6-ը վիրավորվել են:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---