Հայաստանը միջազգային տանկային բիաթլոնում 2-րդ տեղն է գրավել

Հայաստանը միջազգային  տանկային բիաթլոնում 2-րդ տեղն է գրավել

PanARMENIAN.Net - Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում օգոստոսի 1-ին «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» «Անհատական մրցավազքի» երկրորդ փուլին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Նիկարագուայի, Անգոլայի և Քուվեյթի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ միասին մասնակցել է ՀՀ զինված ուժերի տանկային երկրորդ անձնակազմը:

Տանկի հրամանատարն է լեյտենանտ Նարեկ Դանիելյանը, նշանառու-օպերատորը` եֆրեյտոր Արտյոմ Մովսիսյանը, մեխանիկ-վարորդը` շարքային Գևորգ Շմավոնյանը:

Հայաստանի ԶՈւ տանկային անձնակազմը մրցուղին անցել է 27 րոպե 20 վայրկյանում և զբաղեցրել մրցափուլի երկրորդ հորիզոնականը: Մրցափուլի առաջատարն էր Ղազախստանի տանկային անձնակազմը` 23 րոպե 131 վայրկյան ցուցանիշով: Երրորդ տեղում է Ղրղզստանի անձնակազմը, որը մրցուղին անցել է 28 րոպեում, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

ՀՀ զինված ուժերի տանկային երրորդ անձնակազմը «Անհատական մրցավազքին» կմասնակցի օգոստոսի 5-ին:

Տանկային բիաթլոնի առաջին միջազգային պաշտոնական մրցույթը տեղի է ունեցել 2013-ի օգոստոսին, որին մասնակցել են 4 պետության ներկայացնող տանկային անձնակազմեր։ Մրցույթի արդյունքներով հաղթել է Ռուսաստանի հավաքականը, նրան հաջորդել են՝ Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի տանկիստները:

Տանկային բիաթլոնի 2014-ի աշխարհի առաջնությունը տեղի ունեցավ օգոստոսի 4-16-ը Ռուսաստանի մերձմոսկովյան Ալաբինո պալիգոնում։ Առաջնությանը մասնակցեցին 12 պետությունների ներկայացուցիչներ:

Առաջնության հաղթող (չեմպիոն) դարձավ Ռուսաստանի հավաքականը, որը բոլոր մրցույթային արգելքները հաղթահարել էր 1 ժամ 15 րոպե և 13 վարկյան արդյունքով։ Փոխչեմպիոն դարձավ Հայաստանի հավաքականը՝ 1 ժամ 20 րոպե և 03 վարկյանով, իսկ բորնզե մեդալակիրներ դարձան Չինաստանի տանկիստները՝ 1 ժամ 30 րոպե և 56 վարկյան արդյունքով։ 4-րդ տեղ զբաղեցրեց Ղազախստանի հավաքականը՝ 1 ժամ 34 րոպե և 11 վարկյան արդյունքով։

Հայաստանի հավաքականը որպես լավագույն արտասահմանյան հավաքական նվեր ստացավ Տ-90 նոր տանկ, որը Հայաստան հասավ միայն 2016-ի ապրիլի 27-ին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---