Չուգասզյան. «Կհրապարակենք բանակցությունների ձայնագրությունը, եթե Սարգսյան-Սեֆիլյան հանդիպումը չկայանա»

Չուգասզյան. «Կհրապարակենք բանակցությունների ձայնագրությունը, եթե Սարգսյան-Սեֆիլյան հանդիպումը չկայանա»

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարան»-ը հրապարակելու է «Սասնա ծռերի» հետ բանակցությունների ձայնագրությունը, եթե չկայանա ՀՀ նախագահի և «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը: Այս մասին ասել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ընդհատակում գտնվող ղեկավար Գարեգին Չուգասզյանը, գրում է«ՍիվիլՆեթ»-ը:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին:

Հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու Սեֆիլյանի հետ զենքերը վայր դնելուց հետո, կլինի արդյոք նման հանդիպում, Չուգասզյանը պատասխանել է, որ այդ հարցը պետք է ուղղել հենց նախագահին։

«Մենք մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, ուր հստակ տղաներին խոստացվում է այդ հանդիպումը: Հանդիպումը մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 18.00 չկայանալու դեպքում մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը», - ասել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավարը:

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից հուլիսի 26-ին։

«ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել քրեական գործով մեղադրյալ Գարեգին Չուգասզյանի և մի քանի այլ անձանց մասնակցությամբ իրականացնել քննչական գործողություններ և օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։

Գ.Չուգասզյանը, ում նկատմամբ՝ որպես մեղադրյալի, խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Պարզվել է նաև, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին՝ այդպիսով խախտելով ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուգասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- հայտնել են ՔԿ-ից:

Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը մեղադրվում են 2015թ. ապրիլի 24-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---