ԱԱԾ քննչական վարչության պետն ազատվել է պաշտոնից

ԱԱԾ քննչական վարչության պետն ազատվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ Մնացական Մարուխյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ինչպես հայտնում է Pastinfo-ն, նա անցել է թոշակի:

Մնացական Մարուխյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Միքայել Համբարձումյանը, ով մինչ այդ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալն էր:

Մարուխյանի պաշտոնանկությունը երկրորդ նշանակալի պաշտոնից ազատումն է օգոստոսի 4-ի ընթացքում: Ավելի վաղ հրաժարականի դիմում է ներկայացրել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---