Հարցում. Ծնողների համար երեխայի կրթության ծախսերն ավելի կարևոր են, քան կոմունալ և այլ վճարումները

Հարցում. Ծնողների համար երեխայի կրթության ծախսերն ավելի կարևոր են, քան կոմունալ և այլ վճարումները

PanARMENIAN.Net - Հայաստանում ուսման տարեկան վարձավճարները տատանվում են $840-1.680- սահմաններում, ինչը համեմատաբար ցածր է այն 15 երկրի միջինացված ցուցանիշից ($9.100), որտեղ HSBC-ն իրականացրել է իր ուսումնասիրությունները:

Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վարձը համեմատաբար մոտ է Հնդկաստանի ($581), Մեքսիկայի ($750) և Թուրքիայի ($1.276) համալսարանական վարձավճարներին:

Մինչ վերջին հինգ տարիներին բարձրագույն կրթություն ստացող հայ ուսանողների թիվը նվազել է 28%-ով, միջազգային ուսանողների թիվը, ովքեր ցանկություն ունեն և հետաքրքրված են իրենց կրթական աստիճանը ստանալ Հայաստանում՝ հետզհետե աճում է:

Այսպես, Հայաստանում սովորող միջազգային ուսանողների թիվը 2014 թ-ին 3.647 էր, ինչը 10%-ով ավելին է, քան 2010թ-ին: Հայաստani միջազգային ուսանողները հիմնականում հետևյալ 5 երկրից են՝ Ռուսաստան (29%), Վրաստան (25%), Հնդկաստան (23%) Իրան և Սիրիա՝ յուրաքանչյուրը 6%:

15 երկրում բնակվող ավելի քան 6.200 ծնողի շրջանում անցկացված հարցման համաձայն՝ երեխաների բարձրագույն կրթության վարձը վճարելու պատասխանատվությունը հիմնականում կրում են ծնողները, որոնց 84%-ն ունի իր ներդրումը: Ծնողների մոտ 31%-ը, ում երեխան դեռևս պատրաստվում է համալսարան գնալ, ակնկալում են, որ երեխան իր մասնակցությունը կունենա և կվճարի ծախսերի մի մասր: Այդուհանդերձ, այժմ սովորող ուսանողների միայն 13%-ն է մասնակցում իրենց կրթական ծախսերին:

Ծնողներն իրենց երեխայի կրթությունն ավելի վեր են դասում, քան սեփական ֆինանսական բարեկեցությունը: Հարցվածներից 49%-ը նշում է, որ երեխայի կրթության համար վճարելն ավելի կարևոր է, քան կենսաթոշակային խնայողություններ անելը: 30%-ը համարում է, որ ուսման վարձը վճարելն ավելի կարևոր է, քան հիփոթեքի/վարձակալման կամ կոմունալ վճարումները կատարելը (31%): Իսկ 32%-ը մտածում է, որ կրթական ծախսերը ամենաքիչ հավանական զոհողությունն է, որին ծնողները պատրաստ են գնալ, եթե ստիպված լինեն կրճատել ընտանիքի ընդհանուր ֆինանսական ծախսերը:

Հայ ծնողները, ովքեր բավականաչափ խնայողություններ չունեն իրենց երեխայի ուսման ծախսերը հոգալու համար, ստիպված են դա անել առօրյա եկամուտների հաշվին՝ զոհաբերելով իրենց բարեկեցության, արձակուրդի կամ հավելյալ ճոխությունների համար նախատեսված գումարները, կամ էլ պարտք վերցնել:

2013թ-ին, ՀՀ կառավարությունը մեկնարկեց ուսանողական վարկերի ծրագիր հատուկ պայմաններով՝ օգնելու ծնողներին այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ գտնել:

Դատելով վերջին հինգ տարիների դինամիկայից՝ համակարգում ուսանողական վարկերի պորտֆելը թեև փոքր, բայց կանոնավոր աճ է գրանցել՝ 2016թ-ի մայիսի դրությամբ հասնելով 8.2 մլն ԱՄՆ դոլարի: Ընկերությունից նկատում են նաև, որ հետզհետե ավելի շատ ծնողներ նախապատվությունը տալիս են ՀՀ դրամով վարկերին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---