17-ամյա Հարությունյանի աչքը պրոթեզավորելու համար դրամահավաք է սկսվել

17-ամյա Հարությունյանի աչքը պրոթեզավորելու համար դրամահավաք է սկսվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին Սարի թաղում ցույցը հատուկ միջոցների կիրառմամբ ցրման հետևանքով աչքը կորցրած 17-ամյա Սայադ Հարությունյանի համար դրամահավաք է կազմակերպվել:

Հարությունյանի քույրը՝ Սյուզի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջերս Երևանում ծավալված իրադարձությունների ամենաուշագրավ ու ցավալի դեպքը, թերևս, եղբորս՝ 17-ամյա Սայադ Հարությունյանի հետ է կապված. կյանքով ու եռանդով լի մի երիտասարդ, ով ունի մեծ ձգտումներ և նպատակներ, ոստիկանության բռնությունների հետևանքով կորցրեց աչքը: Այսօր նրա միակ մտահոգությունը աչքի որակյալ պրոթեզավորումն է, ինչը ծնողներս մտադիր են կազմակերպել արտասահմանում: Նրանց համար դա բավականին դժվար իրագործելի է, քանզի դժբախտությունը վրա հասավ անակնկալ:

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն դրամական օգնություն ցուցաբերել, կարող են մոտենալ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ, որտեղ հորս անունով բացվել է հաշվեհամար, որին հավաքված ամբողջ գումարը կուղղվի Սայադի կորցրած աչքը գոնե վիզուալ վերկանգնելուն:Շնորհակալություն»:

Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ (Acba Credit Agricole bank)

Ստացող՝ Ռոմա Հարությունյան (Beneficiary name: Roma Harutyunyan)

ՀՀ դրամ (AMD) account no: 220199490065138

ԱՄՆ դոլար (USD) SWIFT: AGCAAM22, account no: 220199570122138

Եվրո (EURO) SWIFT: AGCAAM22, account no: 220381650070002

Ռուբլի (Rouble) SWIFT: AGCAAM22, account no: 220381650070958

Օնլայն տարբերակով փոխանցումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝

16045036922000(ՎՏԲ Հայաստան բանկ)

Ստացող՝ Ռոմա Հարությունյան

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---