Պավել Մանուկյանը «Սասնա ծռերից» դադարեցրել է հացադուլը

Պավել Մանուկյանը «Սասնա ծռերից» դադարեցրել է հացադուլը

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը դադարեցրել է հացադուլը:

Այս մասին տեղեկացրել է նրա կինը՝ Մարինե Մանուկյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հուլիսի 27-ին ոստիկանությունը հաղորդել է, որ հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես նաև Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը: Վերջիններս տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Մանուկյանին ու նրա որդուն՝ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել շենք-շինություններ զավթելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Երկու ամսով կալանավորվել են՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Պավել Մանուկյանը, չընդունելով մեղադրանքները, հացադուլ էր հայտարարել։

Օգոստոսի 4-ին «Նոր Հայաստան» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից նամակ է ուղարկել «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավոր Պավել Մանուկյանին՝ խնդրելով նրան դադարեցնել հացադուլը:

Օգոստոսի 4-ին հացադուլ է հայտարարել «Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանը, որը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Նա հորդորել է, որ իր հետ հանդիպում-առանձնազրույց ունենան կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը, գրում է Hetq.am-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---