Նոր նշանակումներ՝ Ոստիկանությունում

Նոր նշանակումներ՝ Ոստիկանությունում

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրերով նոր նշանակումներ են եղել Ոստիկանության մի քանի բաժիններում։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Էդգար Ջանոյանը, գրում է Tert.am-ը։

Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից ազատվել և Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանը։ Արաբկիրի բաժնի պետ է նշանակվել գնդապետ Արթուր Հովհաննիսյանը, ով մինչ այդ աշխատում էր Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ։

Ոստիկանության գնդապետ Արման Հովհաննիսյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ է նշանակվել փոխգնդապետ Հրաչյա Խոստեղյանը, ով զբաղեցնում էր Արաբկիրի պետի պաշտոնը: Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել է Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով օգոստոսի 4-ին պաշտոնից ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական բաժնից:

«Ա.Վաթյանը ազատվել է աշխատանքից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, անբավարար օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար, որի արդյունքում հուլիսի 19-ին տուժել են քաղաքացիներ, ոստիկաններ, նաև միջադեպ է գրանցվել տարածքում նկարահանում կատարող լրագրողի հետ», - հայտնեցին Ոստիկանությունից:

Ավելի վաղ՝ օգոստոսի 3-ին Գասպարյանի հրամանով Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից ազատվել էր Գևորգ Հակոբյանը, ինչպես նաև գնդապետ Մ.Դավթյանը՝ Բաղրամյանի բաժնի պետի պաշտոնից:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը: Հուլիսի 19-ին ի պաշտպանություն նրանց ցույց է կազմակերպվել, որի ընթացքում բախումներ են եղել, ոստիկանների ուղղությամբ քարեր են շպրտել ցուցարարները: Արդյունքում 6 ոստիկան ու 2 քաղաքացի է տուժել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---