«Հիմնադիր խորհրդարանի» անդամին տան մոտ ծեծել են

«Հիմնադիր խորհրդարանի» անդամին տան մոտ ծեծել են

PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին երեք անծանոթի կողմից ծեծի ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանի առողջական վիճակը նորմալ է, նա դուրս է գրվել հիվանդանոցից։

Տուժածի հայրը` Կարեն Աղլամազյանը պատմել է, որ հարձակվողների դեմքերը թե՛ ինքը, թե՛ որդին տեսել են, բայց անծանոթներ են եղել:

«Քանի որ ինքը պետք է ուշ գար, ես ասացի՝ գնամ իրեն դիմավորեմ։ Մեքենայով իջավ, մոտեցանք մեր շենքին, եկան, խոսակցություն բացեցին աղջկա հետ կապված, իբր... Դե մի բանից պետք է սկսեին…Ես մեկին էի քաշում էի, մյուսն էր խփում, հետո երկուսը…Ես էլ չգիտեի՝ ինչ անել»,-ասել է հայրը, մեջբերում է Tert.am-ը:

Օգոստոսի 4-ին«Հիմնադիր խորհրդարանը» տեղեկացրել էր, որ աշխատավայրից որպես վկա Քննչական կոմիտե բերման ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանն իրենց տան բակի դարպասների մոտ դարանակալած երեք տղամարդու կողմից հարձակման և դաժան ծեծի է ենթարկվել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---