Թուրքիան 85 փաթեթ փաստաթուղթ է ուղարկել ԱՄՆ՝ Գյուլենի արտահանձման համար

Թուրքիան 85 փաթեթ փաստաթուղթ է ուղարկել ԱՄՆ՝ Գյուլենի արտահանձման համար

PanARMENIAN.Net - Թուրքիան 85 փաթեթ փաստաթղթեր է ուղարկել ԱՄՆ իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին արտահաձնելու համար: Ըստ թուրքական Trthaber լրատվական կայքի` նման տեղեկություն է հայտնվել ամերիկյան հայտնի Washington Post պարբերականի՝ Գյուլենի մասին հրապարակած հոդվածում:

Նշյալ փաստաթղթերը ուղարկվել են ԱՄՆ-ի արդարատադության նախարարություն, իսկ վերջինս դրանք ուսումնասիրում է: Փաստաթղթերում նշվում է, թե ինչպես է Գյուլենը թուրքական պետական համակարգում կառույցներ ստեղծել: Բացի դրանից պարզաբանվում է, թե ով է կանգնած Թուրքիայի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ետևում, գրում է Ermenihaber.am-ը:

Ամերիկյան պարբերականի հաղորդմամբ` նշյալ փաստաթղթերի մի մասը վերաբերում է գյուլենական համայնքի ԱՄՆ-ում իրականացրած գործունեությանը: Մասնավորապես ըստ դրանց` ԱՄՆ-ում գյուլենականները ղեկավարում են շուրջ 160 դպրոց և բացի դրանից նվիրատվություն են անում ամերիկացի որոշ քաղաքական գործիչների, հովանավորում մի շարք կոնգրեսականների հանգիստը Թուրքիայում: Օրինակ՝ 2007-ից մինչև հիմա գյուլենականները ֆինանսավորել են ԱՄՆ-ից Թուրքիա մեկնած 289 պատվիրակության:

Թուրքիայի իշխանությունները նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ գյուլենական համայնքին և նրա ղեկավար ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին է մեղադրում հուլիսի 15-ին հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:

Պոլսահայ ուսուցիչը հեռացվել է աշխատանքից. Պատճառաբանվել է գյուլենական լինելով

Թուրքիայի ԱԳՆ-ից 300-ից ավելի աշխատակից է հեռացվել

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---