«Սասնա ծռերի» աջակիցները հերթական ցույցն են անցկարցել Ազատության հրապարակում

«Սասնա ծռերի» աջակիցները հերթական ցույցն են անցկարցել Ազատության հրապարակում

PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակում օգոստոսի 5-ին կայացել է հերթական հանրահավաքն` ի պաշտպանություն Էրեբունու գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին:

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են հրապարակում` քննարկելու «Սասնա ծռերի» հանձնվելուց հետո ապագա անելիքները: Հանրահավաքն այս անգամ սկսվել է զգալի ուշացմամբ: Ցույցից հետո երթ տեղի չի ունեցել:

«Սասնա ծռերի» աջակիցները շարունակում են հանրահավաքներ անել` չնայած խմբի հուլիսի 31-ին հանձնելուն: Նախորդ պահանջներին`նախագահ Սերժ Սարգսյանի և իշխող վերնախավի հրաժարականին, ավելացել են նորերը: Մասնավորապես, ցուցարարները պահանջում են ազատ արձակել խմբի անդամներին ու հուլիսի 29-ին Սարի թաղում ցույցը ցրելուց հետո ձերբակալված գործիչներին ու քաղաքացիներին:

«Սասնա ծռերը» գրավել են ՊՊԾ գունդը հուլիսի 17-ին, հանձնվել՝ հուլիսի 31-ին: Իրադարձությունների ընթացքում զոհվել է 2 ոստիկան, խմբից և իրավապահներից վիրավորներ են եղել: Բազմաթիվ մարդիկ են տուժել նաև ոստիկանության կողմից ցույցեր ցրելու, հատկապես՝ Սարի թաղում հուլիսի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---