Պետդեպ. Գյուլենի հարցով փաստաթղթեր ներկայացնելը պաշտոնական պահանջ չէ

Պետդեպ.  Գյուլենի հարցով   փաստաթղթեր ներկայացնելը պաշտոնական պահանջ չէ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները հայտարարել է, որ այն փաստաթղթերը, որոնք Թուրքիան ուղարկել է իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման նպատակով, չեն կարող դիտարկվել որպես պաշտոնական պահանջ:

Թոները նշել է, որ իրենք ուսումնասիրում են Թուրքիայից շարունակ ստացվող փաստաթղթերը, սակայն առայժ դրանցում Գյուլենի արտահանձնման համար լուրջ հիմնավորում չի հայտանբերվել, թուրքական Hurriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիան պարբերաբար փաստաթղթեր է ներկայացնում ԱՄՆ-ին իսլամի հայտնի քարոզիչ,ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին արտահաձնելու նպատակով, վերջին անգամ 85 փաթեթ փաստաթղթեր էր ուղարկվել:

Ավելի վաղ Ստամբուլի հանրապետական դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան Գյուլենին ձերբակալելու որոշում կայացնելու համար: Նշյալ որոշումը հիմնավորվել էր այն փաստարկով, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հրահանգը տրվել է հենց Գյուլենի կողմից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---