Հայ տանկիստները «Տանկային բիաթլոն 2016»-ի կիսաեզրափակչում են

Հայ տանկիստները  «Տանկային բիաթլոն 2016»-ի կիսաեզրափակչում են

PanARMENIAN.Net - ՀՀ-ն ներկայացնող տանկիստները դուրս են եկել «Տանկային բիաթլոն 2016» մրցույթի կիսաեզրափակիչ փուլ:

Այս մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության աշխատակից Վոլոդյա Տեր-Աստվածատրյանը, գրում է Rusarminfo.ru-ն:

«Տանկային բիաթլոն 2016»-ի 3-րդ մրցավազքում ՀՀ-ն ներկայացնում էին Գևորգ Բալայանը, Սանասար Ծառուկյանը և Նարեկ Շարոյանը:

Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում օգոստոսի 1-ին «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» «Անհատական մրցավազքի» երկրորդ փուլին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Նիկարագուայի, Անգոլայի և Քուվեյթի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ միասին մասնակցել է ՀՀ զինված ուժերի տանկային երկրորդ անձնակազմը:

Տանկի հրամանատարն է լեյտենանտ Նարեկ Դանիելյանը, նշանառու-օպերատորը` եֆրեյտոր Արտյոմ Մովսիսյանը, մեխանիկ-վարորդը` շարքային Գևորգ Շմավոնյանը:

Հայաստանի ԶՈւ տանկային անձնակազմը մրցուղին անցել է 27 րոպե 20 վայրկյանում և զբաղեցրել մրցափուլի երկրորդ հորիզոնականը: Մրցափուլի առաջատարն էր Ղազախստանի տանկային անձնակազմը` 23 րոպե 131 վայրկյան ցուցանիշով: Երրորդ տեղում է Ղրղզստանի անձնակազմը, որը մրցուղին անցել է 28 րոպեում, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Տանկային բիաթլոնի առաջին միջազգային պաշտոնական մրցույթը տեղի է ունեցել 2013-ի օգոստոսին, որին մասնակցել են 4 պետության ներկայացնող տանկային անձնակազմեր։ Մրցույթի արդյունքներով հաղթել է Ռուսաստանի հավաքականը, նրան հաջորդել են՝ Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի տանկիստները:

Տանկային բիաթլոնի 2014-ի աշխարհի առաջնությունը տեղի ունեցավ օգոստոսի 4-16-ը Ռուսաստանի մերձմոսկովյան Ալաբինո պալիգոնում։ Առաջնությանը մասնակցեցին 12 պետությունների ներկայացուցիչներ:

Առաջնության հաղթող (չեմպիոն) դարձավ Ռուսաստանի հավաքականը, որը բոլոր մրցույթային արգելքները հաղթահարել էր 1 ժամ 15 րոպե և 13 վարկյան արդյունքով։ Փոխչեմպիոն դարձավ Հայաստանի հավաքականը՝ 1 ժամ 20 րոպե և 03 վարկյանով, իսկ բորնզե մեդալակիրներ դարձան Չինաստանի տանկիստները՝ 1 ժամ 30 րոպե և 56 վարկյան արդյունքով։ 4-րդ տեղ զբաղեցրեց Ղազախստանի հավաքականը՝ 1 ժամ 34 րոպե և 11 վարկյան արդյունքով։

Հայաստանի հավաքականը որպես լավագույն արտասահմանյան հավաքական նվեր ստացավ Տ-90 նոր տանկ, որը Հայաստան հասավ միայն 2016-ի ապրիլի 27-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---