Իրանի հետ առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ է

Իրանի հետ առանց վիզայի ռեժիմն   ուժի մեջ է

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:Դեսպան Սաջադին տեղեկացրել է՝ օգոստոսի 6-ից Իրանի բոլոր սահմանային անցակետերին տեղեկացվել է, որ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Իրան՝ առանց մուտքի արտոնագրի:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր և կարևորել առևտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև վերջերս ստորագրված քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրին: Աբրահամյանը և Սեյեդ Սաջադին վստահություն են հայտնել, որ երկու հարևան պետության միջև առանց վիզայի ռեժիմը կխթանի զբոսաշրջության զարգացմանն ու կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելություններրի համար:

Իրանի նախարարների կաբինետի նիստը հուլիսի 10-ին հավանություն է տվել ՀՀ և Իրանի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի չեղարկման մասին համաձայնագրին:

Նախարարների կաբինետը համապատասխան որոշում է կայացրել չեղարկել մուտքի արտոնագրերի ռեժիմը ՀՀ դիվանագիտական և սովորական անձնագրեր ունեցողների համար:

Հունիսի 16-ին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համաձայնագիր են կնքել երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ, որը ստացել է ՀՀ կառավարության հավանությունը:

Կարդացեք նաև. Ուր այցելի հայաստանցին Իրանում

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---