Արոնյանը ոչ-ոքիով է մեկնարկել Սենթ Լուիսում

Արոնյանը ոչ-ոքիով  է մեկնարկել Սենթ Լուիսում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատի Sinquefield-cup սուպերմրցաշարը: Առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել չինացի Լին Դիրենի հետ:

Շախմատիստները խաղաղ ելք են կնքել 31-րդ քայլին, գրում է Armsport.am:

Առաջին տուրում հնդիկ Վիշի Անանդը կիսել է միավորն ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, հոլանդացի Անիշ Գիրին ոչ-ոքի խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, ամերիկացի Ուելսի Սոն հաղթել է Հիկարու Նակամուրային, իսկ բուլղարացի Վեսելին Տոպալովը պարտության է մատնել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---