Մարմնամարզիկ Մերդինյանը դուրս եկավ Խաղերի եզրափակիչ, Դավթյանը՝ ոչ

Մարմնամարզիկ Մերդինյանը դուրս եկավ  Խաղերի եզրափակիչ, Դավթյանը՝ ոչ

PanARMENIAN.Net - Օլիմպիական մայրաքաղաք Ռիոյում մրցումային առաջին օրը պայքարը սկսեցին նաև մարմնամարզիկները։

Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր), որակավորման փուլում հավաքելով 15. 583 միավոր և զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիակա կոմիտեն։

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Դավթյանը (հենացատկ) առաջին ցատկը անթերի կատարեց, սակայն երկրորդ ցատկի վերջնամասում սխալ թույլ տվեց: Երկու ցատկերի հանրագումարում հայ մարզիկը հավաքեց 14.566 միավոր և, զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը, չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:

Եզրափակիչը կկայանա օգոստոսի 14-ին։

Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում Եվրոպայի 2016-ի չեմպիոն է, Արթուր Դավթյանը՝ փոխչեմպիոն:

Կարդացեք նաև՝ Բռնցքամարտիկ Հովհաննիսյանը և ձյուդոյիստ Դավթյանը պարտվեցին Խաղերի 1-ին օրը

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---