Պաշտպան. Կոմպոզիտորները համաձայնել են այցելել «Սասնա ծռերի»՝ հացադուլի մեջ գտնվող անդամին

Պաշտպան. Կոմպոզիտորները համաձայնել են այցելել «Սասնա ծռերի»՝ հացադուլի մեջ գտնվող անդամին

PanARMENIAN.Net - «Դատապարտյալների հիվանդանոցում» արդեն 3 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը տեղեկացրել է, որ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը համաձայնել են կատարել Պետրոսյանի խնդրանքը և այցելել նրան:

Պետրոսյանն ավելի վաղ հայտարարել էր, թե նրանց հետ հանդիպումից հետո դուրս կգա հացադուլից, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Պաշտպանը տեղեկացրել է նաև, որ զինված խմբի գործով նախաքննական մարմինը` ՀՔԾ-ն, ասել է, թե կոմպոզիտորների այցի թույլտվության հարցը կքննարկեն երկուշաբթի՝ օգոստոսի 8-ին: Մինչդեռ, Պապիկյանն ասել է, որ պաշտպանյալի վիճակը վատ է, հատկապես, երբ արդեն քանի օր է հրաժարվել է սննդից և դեղորայքից:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից:

Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

Պաշտպան. «Սասնա ծռերի» 2 անդամին ծեծելու դեպքով նյութեր են նախապատրաստվում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---