«Կոմերսանտ». Պուտինը հայ-թուրքական մերձեցման համար հող է նախապատրաստում

«Կոմերսանտ». Պուտինը հայ-թուրքական մերձեցման համար հող է նախապատրաստում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Թուրքիայի իր գործընկերների հետ, որոնք նպատակ ունեն խթանել եվրասիական տարածաշրջանում ինտեգրումը:

Ինչպես գրում է «Կոմերսանտը», հանդիպումների նպատակներից մեկը կարող է դառնալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը:

«Երևանում հուլիսի երկրորդ կեսին տեղի ունեցած զինված հակամարտությունը ցուցադրել է նախագահ Սարգսյանի դիրքերի թուլացումն ու ռադիկալ տրամադրությունների աճը: Այդ իրավիճակում Սերժ Սարգսյանին իշխանության պահպանման համար անհրաժեշտ է առանցքային արտաքին խաղացողների օժանդակությունը: ՌԴ-ից բացի նման խաղացող Հայաստանի համար անսպասելիորեն կարող է դառնալ իր հակառակորդ Թուրքիան: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ կոնֆլիկտային արտաքին քաղաքականությունը մեղմել ձգտող Էրդողանը ևս ծրագրում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում: Վարկածներից մեկի համաձայն, Երևանի ու Անկարայի միջև շփումների վերականգնումը պիտի տեղի ունենար դեռ հուլիսին, սակայն հեղաշրջման փորձը տապալել է այն», - գրում է պարբերականը:

«Ծրագրված հանդիպումները կարող են լինել մի շղթայի օղակներ. դիվանագիտական մարաթոնի արդյունքը կարող է դառնալ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար հող նախապատրաստելն, ինչը, փորձագետների համոզմամբ, էապես կնվազեցնի լարվածությունը Հարավային Կովկասում», - նշում է պարբերականը:

Օգոստոսի 8-ին Վլադիմիր Պուտինը Բաքվում կհանդիպի Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուխանիի և Իլհամ Ալիևի հետ: Օգոստոսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենա Պուտին-Էրդողան հանդիպումը: Օգոստոսի 10-ին Մոսկվայում տեղի կունենա Սարգսյան-Պուտին հանդիպումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---