«Սանիտեք». Մեր անունից գումար գանձող անձինք դրամաշորթ են

«Սանիտեք». Մեր անունից գումար գանձող անձինք դրամաշորթ են

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում տարբեր անձինք, ներկայանալով որպես «Սանիթեք» ընկերության աշխատակիցներ, բնակիչներից աղբահանության վարձավճարներ են գանձում:

«Սանիթեք» ընկերությունը, ի պատասխան տեղեկությունների, հայտարարել է, որ չի զբաղվում աղբահանության վարձավճարների գանձմամբ:

«Այս իրավասությունը պատկանում է բացառապես Երևանի քաղաքային իշխանություններին, և բոլոր այն դեպքերում, երբ տարբեր մարդիկ՝ օգտագործելով «Սանիթեքի» անունը, գումար են պահանջում բնակիչներից, գործ ունենք խաբեության կամ դրամաշորթության հետ:

«Սանիթեք» ընկերությունը կոչ է անում բնակիչներին զգուշավոր լինել նման դեպքերի հանդեպ և որևէ կասկածելի դեպք նկատելիս, զանգահարել «Սանիթեք» ընկերության թեժ գծի հեռախոսահամարով՝ 80-90», - նշվում է հաղորդագրությունում:

Դեռևս 2012-ին հայտարարված միջազգային մրցույթին աշխարհի 8 երկրներից հայտ ներկայացրած մասնագիտացած ընկերություններից 2013-ին ընտրվեցին երկուսը՝ Արևմտյան հատվածով (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ)՝ լիբանանյան Sanitek s.a.r.l ընկերությունը և Արևելյան հատվածով (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններ)՝ հայ-շվեդական «Էկոգրուպ» և «ԼԼ Միլյոքոնսուլտ» ընկերությունների կոնսորցիումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---